Հայաստանն ու Ադրբեջանը Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու կարևոր հնարավորություն են ստացել. հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։
«Տարածաշրջանի երկրների միջև տարաձայնությունների վերացումը, ինչպես նաև խաղաղության և բարիդրացիության հաստատումը մեր հիմնական սկզբունքներից են։ Թուրքիան կարևոր է համարում, որ բոլոր պետությունները հարգեն միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգային իրավունքը։ Այսօր ժամանակակից աշխարհն իմ թվարկած սկզբունքների կարիքն ունի»,-ասել է Էրդողանը։