«Մենք ամրապնդվում ենք պայմանական սահմանին, որովհետև Հայաստանից ցանկացած պահի կարելի է ակնկալել ցանկացած սադրանք»․ այսօր հայտարարել է Իլհամ Ալիևը։ Ըստ նրա՝ արևմտյան երկրները զենք և զինամթերք են մատակարարում Հայաստանին։
«Հայկական կողմը զանգվածաբար զինվում է, միաժամանակ զորավարժություններ անցկացնում արտասահմանյան երկրների, ընդ որում՝ խոշոր տերությունների հետ»,- ասել է Ալիևը։
Ադրբեջանի նախագահը խոսել է նաև երկրի սահմանները արդեն մի քանի տարի փակ պահելու մասին․
«Լիակատար վստահությամբ կարող եմ ասել, որ վերջին տարիներին մեր ցամաքային սահմանների փակումը մեզ փրկել է բազմաթիվ մեծ աղետներից։ Նույնիսկ այսօր՝ այն ժամանակ, երբ սահմանները փակ են, վտանգավոր գործողություններ են կատարվում, որոնք կանխվում են»,- ընդգծել է Ալիևը։