Միջազգային

«ԱՄՆ-ի նկատմամբ վստահությունը խարխլվել է». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է պատժամիջոցների պատճառով ԱՄՆ-ի նկատմամբ վստահության խարխլման մասին.

«Պաշտպանության ոլորտում ԱՄՆ-ի՝ ՆԱՏՕ-ի գծով իր դաշնակցի դեմ սահմանված սահմանափակումները բացասաբար են անդրադառնում երկկողմ հարաբերությունների վրա և խարխլում են վստահությունը։ CAATSA-ի (պատժամիջոցների միջոցով ԱՄՆ-ի հակառակորդներին հակազդելու դաշնային օրենք) պատժամիջոցները և Թուրքիային F-35 ծրագրից հեռացնելը հակասում են դաշինքի ոգուն»,-ասել է Էրդողանը։