Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսն ի վիճակի չէ կանխել երրորդ համաշխարհային պատերազմը. հայտարարել է նախկին նախագահ, Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը.
«Քամալան ի վիճակի չէ պատասխանել նույնիսկ պարզագույն հարցերի։ Դա խելագարություն է։ Եթե նա չի կարող դա անել, ապա չի կարող կանգնեցնել երրորդ համաշխարհային պատերազմը»,-ասել է Թրամփը։
Ավելի վաղ Հարիսը հայտարարել էր, որ ԱՄՆ-ում կայանալիք ընտրությունների արդյունքներն ազդեցություն կունենան ամբողջ աշխարհի վրա։