Միջազգային

Զելենսկին ժամանել է Նյու Յորք

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին։

«Այս պատերազմը կարելի է ավարտել միայն արդար խաղաղությամբ՝ գլոբալ ջանքերի օգնությամբ»,-այցին ընդառաջ հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Նա նաև հայտարարել է, որ իր դաշնակիցների հետ կքննարկի «հաղթանակի ծրագիրը»։

Սեպտեմբերի 26-ին Սպիտակ տանը Զելենսկին կհանդիպի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։

Զելենսկիի հետ հանդիպելու ցանկություն են հայտնել նաև ԱՄՆ նախագահի թեկնածուներ Քամալա Հարիսը և Դոնալդ Թրամփը։