Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղու կառուցման նախագիծը կիրականացվի մինչև 2028 թվականը. հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։
Ըստ նրա՝ մինչև Նախիջևան սահմանը ռազմավարական նշանակություն ունեցող երթուղու կառուցման աշխատանքների 10%-ը կավարտվի մինչև տարեվերջ։
Կարսից մինչև Ադրբեջանի հետ սահման երկաթուղային հատվածի երկարությունը կկազմի 224 կմ։ Տրանսպորտային-լոգիստիկ նախագծի շրջանակներում նախատեսվում է կառուցել 5 կայան, իսկ շարժակազմերի արագությունը կհասնի 160 կմ/ժ-ի: