Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը խոստացել է, որ լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժումը դեռ կհասկանա Իսրայելի «մեսիջը», եթե վերջին օրերի հարվածները բավարար չլինեն։
«Վերջին մի քանի օրերի ընթացքում մենք Հեզբոլլահին հասցրեցինք մի շարք հարվածներ, որոնք նա երբեք չէր պատկերացնում: Եթե Հեզբոլլահը չստանա ուղերձը, ես ձեզ խոստանում եմ, որ կստանա հարվածներ: Մենք վճռական ենք հյուսիսում գտնվող մեր ժողովրդին ապահով վերադարձնելու իրենց տները: Ոչ մի երկիր չի կարող հանդուրժել կրակոցներ իր բնակիչների վրա, իր քաղաքների վրա, և մենք՝ Իսրայել պետությունը, նույնպես դա չենք հանդուրժի»,- ասել է վարչապետը, ում խոսքերը տարածել է նրա գրասենյակը։
Հայտարարությունը հնչել է Իսրայելի և Հեզբոլլահի միջև զինված հակամարտության սրման ֆոնին։ Գիշերը և կիրակի օրվա առաջին կեսին Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 150 արկ, թեւավոր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր։ Իսրայելը ամեն օր լայնածավալ ավիահարվածներ է հասցնում Լիբանանում գտնվող Հեզբոլլահի թիրախներին։