Պակիստանում ՌԴ դեսպան Ալբերտ Խորևին ուղեկցող մեքենան պայթել է ականի վրա, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Վիրավորվել են ոստիկաններ, ռուս դիվանագետը չի տուժել։
Նշվում է, որ դեսպանը մասնակցել է Իսլամաբադի Առևտրաարդյունաբերական պալատի կողմից կազմակերպված զբոսաշրջության զարգացման ֆորումին:
Պատվիրակությունը վերադառնում էր հյուրանոց, երբ տեղի է ունեցել դեպքը։