Իսրայելը վերջին օրերին մի շարք հարձակումներ է ձեռնարկել, որոնք «Հըզբոլլահ» շարժումը չէր կարող կանխատեսել, սակայն շարժման ներկայացուցիչները «կհասկանան ուղերձը»։ Այսպիսի հայտարարություն է արել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն X-ում հրապարակած տեսաուղերձում։
«Վերջին օրերին մենք (Իսրայելը - խմբ․) մի շարք հարվածներ հասցրինք «Հըզբոլլահին», որոնք նրանք նույնիսկ չէին կարող պատկերացնել, եթե դեռ չեն հասկացել մեր ուղերձը, նրանք կհասկանան հիմա»,- ասել է Նեթանյահուն:
Նրա խոսքով՝ Իսրայելը «վճռական է հյուսիսի բնակիչներին վերադարձնել իրենց տները»։ Նեթանյահուն խոստանացել է «անել ամեն ինչ՝ իր երկրի անվտանգությունը վերականգնելու համար»։