Թուրքիայի Նևշեհիր նահանգում վթարի է ենթարկվել 18 մարդու բաղկացած զբոսաշրջային խումբ տեղափոխող միկրոավտոբուսը։ Այս մասին հայտնում է IHA գործակալությունը։
«Միկրոավտոբուսը շրջվել է Նևշեհիր նահանգի Աջիգել քաղաքի մոտ այն բանից հետո, երբ վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը՝ եղանակային վատ պայմանների պատճառով»,- հայտնում է լրատվամիջոցը:
Գործակալության տվյալներով՝ զբոսաշրջիկները Կապադովկիա կատարած ուղևորությունից հետո վերադառնում էին Անթալիա։ Միջադեպի հետևանքով տուժել է 15 օտարերկրյա զբոսաշրջիկ, երկու վարորդ և ուղեկցորդ։