Միջազգային

Իրանի հանքում գազի պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր

Իրանի հարավային Խորասան նահանգի Թաբաս քաղաքի հանքահորում գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի, հայտնել է նահանգի նահանգապետին կից ճգնաժամային կառավարման վարչության ղեկավար Մոհամմադ Ալի Ախունդին։

«Թաբասի հանքավայրում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մահացածների թիվը հասել է 19-ի»,- Ախունդիի խոսքերն է մեջբերում Shafaqna գործակալությունը։

Ավելի վաղ Իրանի պետական ​​Mehr գործակալությունը հայտնել էր, որ Թաբասում հանքահորում գազի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 13, վիրավորվել 12 մարդ։ Դեպքի վայրում փրկարարական աշխատանքներ են իրականացվում։ Ախունդին իրանական մեկ այլ գործակալության՝ IRNA-ին տված հարցազրույցում ասել է, որ միջադեպը տեղի է ունեցել անցյալ երեկոյան տեղական ժամանակով ժամը 21:00-ի սահմաններում։

Ինչպես պարզաբանել է պաշտոնյան, այս ածխահանքը գտնվում է գետնի տակ 250 մետր խորության վրա և ունի 700 մետր երկարություն։ Ախունդին նշել է, որ փրկարարական աշխատանքներում ներգրավված է 40 փրկարար։