ԱՄՆ Ալաբամա նահանգի Բիրմինգհեմ քաղաքում հրաձգության հետևանքով չորս մարդ է զոհվել, առնվազն 21-ը՝ վիրավորվել, հայտնում է տեղական AL պորտալը՝ հղում անելով ոստիկանությանը։
Տեղի ոստիկանության ներկայացուցիչ Թրումեն Ֆիցջերալդը հայտնել է, որ կրակոցները սկսվել են շաբաթ օրը ժամը 23:00-ից անմիջապես հետո։
Երեք մարդ տեղում մահացել է, եւս մեկը մահացել է հիվանդանոցում, գրում է պորտալը։ Տուժածները հոսպիտալացվել են։
«Բիրմինգհեմի Five Points South ժամանցային թաղամասում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է չորս մարդ, առնվազն 21-ը վիրավորվել են»։
Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակոցներ են հնչել, երբ ակումբ մուտք գործել ցանկացողները հերթ էին կանգնել։
Առայժմ ոչ ոք չի բերման ենթարկվել։