Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ կիրակի առավոտից ավելի քան 100 արկ է արձակվել Լիբանանից երկրի հյուսիսային հատվածի ուղղությամբ։
«Ժամը 6.24-ից մինչև 7.00-ը հյուսիսային Իսրայելի շատ շրջաններում հայտնաբերվել է մոտ 85 արկ, որոնք հատում էին Իսրայելի տարածքը Լիբանանից, իսկ ընկած արկերը հայտնաբերվել են Կիրյաթ Բիալիկի շրջաններում», - ասված է բանակի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հրշեջ-փրկարարական ծառայությունները ներկայումս աշխատում են տարածքում բռնկված բազմաթիվ հրդեհները մարելու ուղղությամբ։ Հնարավոր զոհերի մասին չի հաղորդվում։