Իսրայելի պաշտպանության բանակը լայնածավալ ավիահարվածներ է հասցնում Լիբանանին, գրում է The Times of Israel-ը։
Ըստ աղբյուրի՝ հարվածները «Հըզբոլլահի» հրթիռային կայանների և այլ վայրերի ուղղությամբ են։
Իսրայելի հյուսիսում՝ Հայֆայից մինչև Լիբանանի հետ սահման, հատուկ իրավիճակ է հայտարարվել՝ հրետակոծության սպառնալիքի պատճառով, տեղեկացրել է Իսրայելի բանակի ներկայացուցիչ Դանիել Հագարին։
Նրա խոսքով՝ «Հըզբոլլահի» ավելի քան 400 հրթիռային կայան է խոցվել։ Իսրայելն սպասում է պատասխանի։
Հագարին նշել է, որ հարվածները հետևել են զինվորականների կողմից ստացված այն տեղեկությանը, որ «Հըզբոլլահը» պատրաստվում է հրթիռներ արձակել Իսրայելի ուղղությամբ: