Միջազգային

Ճապոնիայում հորդառատ անձրևների պատճառով մոտ 30 հազար բնակիչ կտարհանվի

Ճապոնիայի արեւմուտքում գտնվող Հոնսյու կղզու Իսիկավա պրեֆեկտուրայի 29750 բնակիչների տարհանում է հայտարարվել հորդառատ անձրեւների պատճառով, մեկ մարդ անհետ կորել է, հաղորդում է NHK հեռուստաալիքը։

Հայտարարվել է սպառնալիքի հնարավոր հինգից չորրորդ մակարդակը։ Դա նշանակում է տարհանվել ապաստարան, քանի դեռ տարհանումը հնարավոր է: Վտանգի հաջորդ ամենաբարձր մակարդակը՝ հինգերորդը, նշանակում է մարդու կյանքը փրկելու համար արտակարգ և անհետաձգելի միջոցների անհրաժեշտություն, ներառյալ այն դեպքերում, երբ անվտանգության նկատառումներից ելնելով այլևս հնարավոր չէ տեղափոխվել տարհանման կետ:

Ճապոնիայի օդերևութաբանական վարչությունը «հատուկ վտանգ» է հայտարարել Իշիկավա պրեֆեկտուրայում առատ տեղումների պատճառով։ Առավոտյան ժամը 10-ին Վաջիմայում տեղացել է 257 միլիմետր անձրև, որն ամենաբարձր տեղումն է 1975 թվականից ի վեր։