Միջազգային

Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ասադի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել հանդիպել իր սիրիացի գործընկեր Բաշար ալ-Ասադի հետ։

Այս մասին նա հայտարարել է ԱՄՆ-ում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու մեկնելուց առաջ կայացած մամուլի ասուլիսում։

«Մենք արդեն հայտարարել ենք Բաշար ալ-Ասադի հետ հանդիպելու մեր ցանկության մասին՝ Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունները կարգավորելու համար: Մենք ակնկալում ենք պատասխան սիրիական կողմից»,-ասել է Թուրքիայի ղեկավարը։

Նրա կարծիքով՝ եկել է ժամանակը վերջ դնելու Սիրիայում լարված իրավիճակին։ «Մենք տեսնում ենք, որ Սիրիայի ղեկավարությունը որոշ ժամանակ առճակատման մեջ չի մտել ընդդիմության հետ, սա ցույց է տալիս, որ քայլեր են ձեռնարկվել կայուն խաղաղության համար», - ասել է Էրդողանը։