Հաստատվել է Ֆրանսիայի կառավարության նոր կազմը։ Արտաքին գործերի նոր նախարար է նշանակվել Եվրոպական հարցերով նախկին նախարար Ժան-Նոել Բարոն՝ «Դեմոկրատական շարժում» կուսակցությունից։ Նա կփոխարինի Ստեֆան Սեժուրնեին՝ նախագահական «Վերածնունդ» կուսակցությունից, ով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկով նշանակվել է Եվրահանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում և պատասխանատու կլինի ԵՄ բարգավաճման և արդյունաբերական ռազմավարության համար։
Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի պաշտոնը կշարունակի զբաղեցնել Սեբաստիան Լըկորնյուն։ Ներքին գործերի նախարարության ղեկավարը կլինի 63-ամյա Հանրապետական սենատոր Բրունո Ռետայոն։ Մակրոնի կուսակցության պատգամավոր, 33-ամյա Անտուան Արմանդը դարձել է ֆինանսների նոր նախարար։