ԱՄՆ Գաղտնի ծառայությունն ընդունում է, որ իր աշխատակիցները սխալներ են թույլ տվել հաղորդակցության և համակարգման մեջ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ հուլիսյան մահափորձի ժամանակ, ուրբաթ ասել է ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնոկատար Ռոնալդ Ռոուն։
«Գաղտնի ծառայությունը հստակ ուղղություն կամ ուղեցույց չի տրամադրել մեր տեղական իրավապահ գործընկերներին: Տեղում իրավապահների միջև հաղորդակցության բացեր կային»,- ասել է Ռոուն ճեպազրույցում:
Սխալներ թույլ տված աշխատակիցները պատասխանատվության կենթարկվեն ծառայության ներքին կանոնակարգին համապատասխան, հավելել է պաշտոնյան։
Թրամփի դեմ առաջին մահափորձը տեղի էր ունեցել հուլիսի 13-ին՝ Փենսիլվանիայում նրա նախընտրական ելույթի ժամանակ։ Երկրորդ մահափորձը տեղի էր ունեցել սեպտեմբերի 15-ին՝ Ֆլորիդայի գոլֆի ակումբում։