Միջազգային

Ուկրաինային ԱՄՆ-ի օգնության փաթեթի չափը կգերազանցի 350 մլն դոլարը

Օգնության փաթեթի չափը, որը ԱՄՆ-ն հաջորդ շաբաթ կարող է տրամադրել Ուկրաինային, կգերազանցի 350 միլիոն դոլարը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկու ամերիկացի պաշտոնյայի։

«Միացյալ Նահանգները պատրաստում է Ուկրաինային 375 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության փաթեթ»,- նշում է գործակալությունը:

Օժանդակության փաթեթը կներառի պարեկային նավեր, լրացուցիչ զինամթերք HIMARS բազմակի հրթիռային համակարգերի համար, 155 և 105 մմ հրետանային զինամթերք, պահեստամասեր և այլ զինատեսակներ, ասել են պաշտոնյաները։

Գործակալության տվյալներով՝ օգնության փաթեթի բովանդակությունն ու չափը կարող են փոխվել առաջիկա օրերին՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից սպասվող ստորագրությունից առաջ։