Ռուսաստանը չի ցանկանում միջուկային պատերազմ և անտեղի է համարում քննարկումները, թե երբ պետք է սեղմել «կարմիր կոճակը»։ Այս մասին Sky News Arabia-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Խոսում ենք կարմիր գծերի մասին՝ հույս ունենալով, որ մեր գնահատականներն ու հայտարարությունները կլսեն խելացի, որոշում կայացնող մարդիկ։ Անլուրջ են այն խոսակցությունները, երնբ ասում են՝ եթե չանեք այն, ինչ մենք ուզում ենք, կսեղմենք կարմիր կոճալը», - ասել է ՌԴ արտգործնախարարը։
Նա համոզմունք է հայտնել, որ նման իրավիճակներում նրանք, ովքեր որոշումներ են կայացնում, պատկերացում ունեն, թե ինչի մասին է խոսքը։
«Ոչ ոք չի ցանկանում միջուկային պատերազմ, սակայն Ռուսաստանն ունի զենքեր, որը լուրջ հետևանքներ կունենա ուկրաինական ռեժիմի տերերի համար։ Այդ զինատեսակներն առկա են, դրանք գտնվում են լիարժեք մարտական պատրաստության վիճակում»,- ընդգծել է Լավրովը։