Գուիչժոու նահանգի Ցյանան պրեֆեկտուրայի նախկին նահանգապետ 52-ամյա Չժոն Յանը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման՝ 58 ենթակաների հետ սիրավեպ սկսելու համար։
Նա նաև 1 մլն յուանի (մոտ 141 հազար դոլար) չափով տուգանք պետք է վճարի. գրում է South China Morning Post-ը։
Չժոնը կաշառք է վերցրել և օգտվել իր պաշտոնեական դիրքից՝ պետական ներդրումների պատրվակով ընկերություններին շահավետ պայմանագրեր ապահովելու համար։ Օրինակ, նա հավանություն է տվել բարձր տեխնոլոգիական արդյունաբերական համալիրում մի գործարարի կողմից 170 հազար քմ հողատարածքի կառուցապատմանը։ Վերջինիս հետ նա մտերիմ հարաբերություններ է ունեցել։
Գործարարը հետագայում հողն օգտագործել է որպես բնակելի տարածք, որից շահույթ է ստացել նաև Չժոնը։
Մասնավոր բիզնեսի սեփականատերերը բողոքել են, որ Չժոնն անտեսում է իր հետ անձնական կապեր չունեցող ընկերությունները, ինչը խոչընդոտում է տարածաշրջանում մասնավոր հատվածի զարգացմանը:
Կոռուպցիայից զատ՝ Չժոնը սիրավեպ է ունեցել իր 58 ենթակաների հետ։ Որոշ տղամարդիկ համաձայնել են հարաբերություններ ունենալ՝ Չժոնի առաջարկած օգուտների պատճառով, ոմանք էլ վախեցել են նրա իշխանությունից։