ԱՄՆ Կենտուկի նահանգում շրջաններից մեկի շերիֆը դատարանի շենքում գնդակահարել է շրջանային դատավորին․տեղեկացնում է BBC-ն։
Կենտուկիի ոստիկանությունը հայտարարել է, որ Լետչերի շրջանի դատարանի շենքում հինգշաբթի օրը մի քանի կրակոցով սպանվել է շրջանի դատավոր Քեվին Մուլինսը, որից հետո հանցագործության վայրում առանց դիմադրության ձերբակալվել է շրջանի շերիֆ Շոն Սթայնսը:
54-ամյա դատավոր Մուլինսը գնդակահարվել է վեճի ընթացքում, բայց դեռ չի պարզաբանվել, թե ինչ պատճառով է այն եղել, որոնք են կրակելու դրդապատճառները։
Նահանգի գլխավոր դատախազ Ռասել Քոլմանը x ցանցում հավաստիացրել է, որ իր գերատեսչությունը մանրակրկիտ կհետաքննի այս միջադեպը և կհասնի արդարադատության հաղթանակին: