Միջազգային

Ուկրաինայում զինվորականներին և պաշտոնյաներին արգելել են օգտվել Telegram-ից

Ուկրաինայում զինվորականներին և պաշտոնյաներին արգելել են աշխատավայրում օգտվել Telegram-ից. հայտնել է Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը։

«Որոշում է կայացվել արգելել Telegram-ի օգտագործումը պետական մարմինների աշխատակիցների, այդ թվում՝ զինծառայողների, անվտանգության և պաշտպանության ոլորտի աշխատակիցների, ինչպես նաև կրիտիկական ենթակառուցվածքի օպերատորների ծառայողական սարքերում»,-ասել է նա։

Դրա հետ մեկտեղ կան բացառություններ այն անձանց համար, որոնց համար մեսենջերի օգտագործումը ծառայողական պարտականությունների մաս է կազմում։