Միջազգային

ԱՄՆ Գաղտնի ծառայությունը կստուգի Իլոն Մասկին

ԱՄՆ Գաղտնի ծառայությունը կստուգի գործարար, միլիարդատեր Իլոն Մասկին՝ սոցցանցում արված արտահայտությունից հետո. գրում է Bloomberg-ը։

Ավելի վաղ Մասկը գրել էր. «Ինչո՞ւ են մահափորձ կատարում Դոնալդ Թրամփի դեմ։ Ոչ ոք չի փորձում մահափորձ կազմակերպել Բայդենի և Հարիսի դեմ»։

Bloomberg-ը պնդում է, որ Գաղտնի ծառայությունը մտադիր է պարզել՝ արդյոք հետաքննության օբյեկտը սպառնալիք է ներկայացնում Բայդենի և Հարիսի համար։

ԱՄՆ-ում նախագահին կամ փոխնախագահին սպանելու սպառնալիքները քրեորեն պատժելի հանցագործություն են։