ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեի՝ Երևանում արված հայտարարությանը։ Սեժուրնեն հայտարարել էր, որ Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ թշնամանք է դրսևորում և ցանկանում ճնշել․
«Բացարձակ ապաշնորհ դիվանագետի հայտարարություն։ Զարմանալի է, որ մեր դաշնակիցները, մեր եղբայրները, մեր հարևանները՝ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, չեն արձագանքում այդ հայտարարությանը։
Սույն գործիչը հերթական անգամ ցուցադրեց իր ապաշնորհ լինելը, պատմություն չիմանալը։ Մենք տեսանք Փարիզում միջազգային միջոցառման ժամանակ խայտառակությունը։ Նման հայտարարությունների փոխարեն թող ուղղեն սեփական սխալները»,-ասել է Զախարովան։