Միջազգային

Զախարովան հեգնանքով է արձագանքել ՀՀ-ում իշխանությունը զավթելու մասին հայտարարություններին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հեգնանքով է արձագանքել այն հայտարարություններին, թե Ռուսաստանը խումբ է պատրաստում Հայաստանում իշխանությունը զավթելու համար։

«Հուսով եմ՝ դա չէ պատճառը, որ Comedy Club-ը փակվեց»,-ասել է Զախարովան։

Նախօրեին ՀՀ ՔԿ-ն հայտնել էր, որ վնասազերծվել է խումբ, որը հավաքագրել է մարդկանց և կազմակերպել նրանց ուսուցումը Ռուսաստանում՝ նպատակ ունենալով Երևանում զավթել իշխանությունը։