Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում այցելել է Հատուկ տեխնոլոգիական կենտրոն, որը զբաղվում է անօդաչուների, ՌԷՊ համալիրների և հատուկ նշանակության այլ սարքավորումների արտադրությամբ։
Պուտինը ծանոթացել է ռոբոտատեխնիկական համալիրների նմուշներին, ալեհավաքների արտադրամասին և անօդաչուների նմուշներին։
Ավելի վաղ Պուտինը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Կանանց Եվրասիական ֆորումին, որին մասնակցել են 126 երկրներից կանայք։