Միջազգային

«Փաշինյանի խոսքերը հակասում են ողջախոհությանը»․ Զախարովա

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կողմից ՀՀ-ի ինքնիշխանությանն սպառնացող վտանգի մասին հակասում են ողջախոհությանը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ինձ թվում է, որ դրանք հակասում են ողջամտությանը և իրականությանը, որովհետև եթե ձեզ ինչ-որ բան «սպառնում է», հատկապես ազգային անվտանգությանը, ապա ի՞նչ իմաստ ունի ասել, որ նրանք [Հայաստանը] մնում են [ՀԱՊԿ-ում]։ Եթե նրանք մնում են, նշանակում է ինչ-որ նպատակահարմարություն են տեսնում։ Միաժամանակ՝ ասում էին, որ ՀԱՊԿ-ն է «դուրս գալիս Հայաստանից»։ Այս ամենը հակասում է ողջամտությանը և տրամաբանությանը»,- ասել է Զախարովան: