Երևանում կբացվի իրանական առևտրի կենտրոն, որը կդառնա դարպաս դեպի Եվրասիական տնտեսական միություն. գրում է Tasnim-ը։
Որպես արտերկրում Իրանի առաջին և ամենամեծ մշտական առևտրի կենտրոն՝ Հայաստանում իրանական առևտրի կենտրոնը կբացվի հոկտեմբերի 1-ին, Իրանի Առևտրի խթանման կազմակերպության (TPOI) հետ համագործակցությամբ։
Իրանական առևտրի կենտրոնը նախագծվել և մշակվել է Երևանում՝ ավելի քան 1,8 հեկտար մակերեսով հողատարածքում: Կենտրոնի 1 հա մակերեսով ցուցահանդեսային տարածքը ներառում է տարբեր չափերի 107 ցուցատախտակ, որոնք կարող են օգտագործվել արդյունաբերության տարբեր ոլորտների համար, B2B-հանդիպումների համար նախատեսված սենյակ, կոնֆերանսների դահլիճ, բաց տարածք՝ միջոցառումների, փառատոնների անցկացման համար։
Բացի այդ, կենտրոնը կներկայացնի Հայաստանի և ԵԱՏՄ-ի շուկա դուրս գալու ռազմավարությունը՝ մատուցելով ֆինանսական, լոգիստիկ և տրանսպորտային ծառայություններ, իրավաբանական խորհրդատվություն, հարկային և մաքսային ծառայություններ։