Մոսկվայում ուժայինները 48 ժամով ձերբակալել են Wildberries-ի հիմնադիր Տատյանա Բակալչուկի ամուսնուն՝ ընկերության բաժնետոմսերի 1%-ի սեփականատեր Վլադիսլավ Բակալչուկին։
Նա մեղադրվում է սպանության համար։
Նախօրեին ընկերության՝ Կրեմլի հարևանությամբ գտնվող գրասենյակում հրաձգություն է տեղի ունեցել։ Վլադիսլավ Բակալչուկը հայտնել է, որ եկել էր գրասենյակ՝ բանակցելու, սակայն իր և իր թիմի վրա հարձակում են գործել։ Կրակոցների հետևանքով 2 մարդ էր զոհվել։