New York Times-ը պատմել է՝ ինչպես Իսրայելին հաջողվեց «Հըզբոլլահ»-ի համար «տրոյական ձի» ստեղծել։
Թերթը գրում է, որ Իսրայելը կեղծ ընկերություն է գրանցել, որը զբաղվել է փեյջերների արտադրությամբ։ «Իսրայելական ճակատի» մաս է կազմել հունգարական B. A. C. Consulting ընկերությունը, որին նախօրեին անվանել են թայվանական Gold Apollo ապրանքանիշի ներքո սարքերի եվրոպական արտադրող։ Տեղեկությունը հայտնել են թերթի 3 աղբյուրներ։
Ըստ աղբյուրների՝ սարքերի իրական արտադրողներն իսրայելական հատուկ ծառայություններին թաքցնելու նպատակով ստեղծել են ևս առնվազն 2 ընկերություն։