Միջազգային

Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է սեպտեմբերի 19-ին ԼՂ դեմ ադրբեջանական հարձակման տարելիցի կապակցությամբ ՀՀ ԱԳՆ հայտարարությանը.

«Անընդունելի է տարածքային ամբողջականության և պետական ինքնիշխանության վերականգնումն անվանել էթնիկ զտում»,- նշել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն։

Նրա խոսքով. «Այս պահին, երբ ջանքեր են գործադրվում տարածաշրջանում անվտանգության և խաղաղության ապահովման ուղղությամբ, անընդունելի է, որ սահմանադրությունում և այլ օրենսդրական ակտերում մնան տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնություններ։ Պետք չէ բաց թողնել խաղաղություն հաստատելու պատմական հնարավորությունը»։