Միջազգային

Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել թույլ տալ Ուկրաինային՝ հարվածել Ռուսաստանի խորքերին

Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել թույլ տալ Ուկրաինային՝ հարվածել Ռուսաստանի խորքերին։

Ուկրաինայի վերաբերյալ բանաձևին աջակցել է 425 պատգամավոր, դեմ է քվեարկել 131-ը, 63-ը ձեռնպահ է մնացել։

Բանաձևում, մասնավորապես, ասվում է, որ Եվրախորհրդարանը կոչ է անում անդամ պետություններին՝ անհապաղ վերացնել Ուկրաինային մատակարարված սպառազինության՝ Ռուսաստանի տարածքում օգտագործման սահմանափակումները, համապատասխան Ուկրաինայի՝ իր ինքնապաշտպանությունն իրացնելու իրավունքի։

Եվրապատգամավորները նշում են, որ զենքի անբավարար մատակարարումները, ինչպես նաև զենքի օգտագործման սահմանափակումները սպառնում են խաթարել մինչ այժմ ձեռնարկված ջանքերը։