Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ «հաղթանակի ծրագիրը» պատրաստ է։
Անցած շաբաթ Զելենսկին խոստացել էր, որ այն կներկայացնի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ հաջորդ շաբաթ ԱՄՆ կատարելիք այցի ժամանակ։
Զելենսկին ծրագրի բովանդակության վերաբերյալ մի քանի ակնարկ է արել՝ նշելով, որ այն ուղղված է Ուկրաինայի համար ընդունելի պայմանների ստեղծմանը։
«Հաղթանակի ծրագիրը պատրաստ է։ Ամենակարևորն այն իրագործելու վճռականությունն է»,-ասել է Զելենսկին։