Միջազգային

Բորելը կոչ է արել չեղարկել Վրաստանում ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքը

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել չեղարկել Վրաստանում ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքը։

Նրա խոսքով՝ օրենքը Վրաստանին էլ ավելի է հեռացնում ԵՄ-ին անդամակցելու ուղուց։

Ըստ Բորելի՝ օրենքի ընդունումը խաթարում է մարդու հիմնարար իրավունքները։