Wildberries-ի գրասենյակի մոտ հրաձգությունից հետո 10 մարդ է ձերբակալվել։ Մի քանի մարդ վիրավոր է, այդ թվում՝ ոստիկանության մեկ աշխատակից։ Վիրավորներից մեկի վիճակը ծանր է։
Wildberries-ի հիմնադիր Տատյանա Բակալչուկի ամուսինը՝ Վլադիսլավ Բակալչուկը, Telegram-ում գրել է, որ իր և իր թիմի վրա փորձել են հարձակում գործել, երբ նա եկել է պահեստների շինարարությունը դադարեցնելու շուրջ բանակցությունների։
«Իբր բանակցությունների մասին հայտարարությունը, որին եկել է զինված խումբը, անհեթեթ է հնչում, քանի որ ոչ ոք որևէ բանակցության մասին չի պայմանավորվել»,-իր հերթին գրել է Տատյանա Բակալչուկը։
Վլադիսլավ Բակալչուկի խոսքով՝ երկու շաբաթ առաջ Ռոբերտ Միրզոյանի ցուցումով դադարեցվել էր Wildberries-ի նոր պահեստների կառուցման ֆինանսավորումը, և այսօր պետք է տեղի ունենար բանակցությունների հերթական փուլը. «Ես եկել էի՝ իմ գործընկերների հետ բանակցելու, սակայն ինչ-որ պահի կրակոցներ հնչեցին, վիրավորվել է գործընկերներիցս մեկը»,-գրել է Վլադիսլավ Բակալչուկը։