Միջազգային

«Անցած 16 տարիների ընթացքում Վրաստանը քաղաքականապես հասունացել է». Կարասինը՝ Իվանիշվիլիին

«Անցած 16 տարիների ընթացքում Վրաստանը քաղաքականապես հասունացել է». Կարասինը՝ Իվանիշվիլիին

ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը մեկնաբանել է «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի հայտարարությունը՝ Հարավային Օսիայի ժողովրդից ներողություն խնդրելու հետ կապված:

«Հարավային Օսիայի հետ հարաբերություններում նոր մթնոլորտ ստեղծելու հնարավորության մասին Բիձինա Իվանիշվիլիի և վրացի այլ գործիչների հայտարարության անսպասելի տոնայնությունը Կովկասում և, ընդհանրապես, աշխարհում, մեծ հետաքրքրությամբ է ընդունվել։ Դրա պատճառները շատ են։ Հասունանում է այն ըմբռնումը, որ 2008 թվականին Սահակաշվիլիի արկածախնդրությունից հետո թշնամանքն ու առճակատումը պետք է տեղը զիջեն բանականությանը և կայունությանը։

Անցած 16 տարում Վրաստանը քաղաքականապես հասունացել է։ Շատերի համար հասկանալի դարձավ հավերժական դիմակայության անհեռանկարայնությունը։ Նախընտրական մթնոլորտում դա կանխատեսելիորեն առաջացրել է ֆոկուս խմբերի սկանդալային էմոցիաների պոռթկում, որոնց մտքով չի անցնում սեփական երկրում քաղաքական գործընթացների հանգիստ զարգացումը։ Վրաստանի խորհրդարանի առաջիկա ընտրությունների նախօրեին սրացումը ձեռնտու է նաև նրանց, որոնք Վրաստանում և տարածաշրջանում ապակայունացման մեջ տեսնում են իրենց ռազմավարական շահը», - նշել է Կարասինը։

Քաղաքական գործիչը ապավինել է Վրաստանի քաղաքացիների «պատասխանատու ընտրությանը»՝ նկատի ունենալով, ենթադրաբար, խորհրդարանական ընտրությունները:

Հիշեցնենք՝ Իվանիշվիլին հայտարարել էր, որ Սահակաշվիլիի կողմից 2008 թվականին հիմնադրված «Միացյալ ազգային շարժում» կուսակցության փոխարեն Վրաստանն ուժ կգտնի ներողություն խնդրել «օս եղբայրներին ու քույրերին կրակի բոցերի մեջ գցելու համար»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական