Ռուսաստանն ուժեղացրել է Հարիսի դեմ ապատեղեկատվական արշավը. հայտնում է ամերիկյան Microsoft տեխնոլոգիական կորպորացիան։
«Կրեմլի հետ կապված Storm-1516 խումբը թողարկել է երկու կեղծ տեսանյութ, որոնք տարածում են դավադրության տեսություններ Հարիսի և փոխնախագահի պաշտոնում դեմոկրատների թեկնածու Թիմ Ուոլսի նկատմամբ։ Հոլովակներից մեկում մի խումբ անձինք, որոնք ներկայացվում են որպես Հարիսի աջակիցներ, հարձակվում են հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական հանրահավաքի ենթադրյալ մասնակցի վրա: Մեկ այլ տեսանյութ պնդում է, որ 2011թ. ԱՄՆ ներկայիս փոխնախագահը, իբր, վթարի պատճառ է դարձել և փախուստի դիմել վթարի վայրից, իսկ տուժած 13-ամյա աղջիկը կաթվածահար է եղել: Տուժածի դերը խաղացել է դերասանուհին, որին վճարել են նկարահանումների համար։ Երկու տեսանյութերն էլ միլիոնավոր դիտումներ են հավաքել։ Storm-1516 խումբը հայտնի է ապակողմնորոշիչ տեսանյութերի արտադրությամբ։ Ավելի վաղ խումը Փարիզի Օլիմպիական խաղերի վերաբերյալ կեղծ լուրեր էր տարածել, հիմա էլ անցել է ԱՄՆ ընտրություններին»,-ասվում է ընկերության տարածած զեկույցում։