Միջազգային

«ԱՄՆ պաշտոնյաների կանխակալ հայացքները բացասաբար են ազդում». Ադրբեջանի ԱԳՆ

Չնայած երկկողմ հարաբերություններում դրական դինամիկային և համագործակցության հեռանկարները որոշելու ջանքերին՝ ԱՄՆ որոշ պաշտոնյաների կանխակալ հայացքները բացասաբար են ազդում երկկողմ հարաբերությունների վրա. հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հակի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

Այս կապակցությամբ, հղում անելով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության փոխտնօրեն Իզոբել Քոլմանի՝ սեպտեմբերի 16-ին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատանը Ադրբեջանի հասցեին արված հայտարարություններին, Բայրամովը նշել է, որ նման հայտարարություններն անհարգալից վերաբերմունք են Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ: