Wildberries-ի գրասենյակի մոտ հրաձգության հետևանքով մեկ մարդ է զոհվել, 2 հոգի վիրավոր է։ Կան ձերբակալվածներ։
Wildberries-ի հիմնադիր Տատյանա Բակալչուկը հայտարարել էր, որ իր ամուսինը զինված մարդկանց հետ փորձել է գրավել Մոսկվայի Ռոմանովի նրբանցքում գտնվող գրասենյակը։ Ինքը՝ Վլադիսլավ Բակալչուկը, պնդում է, որ եկել էր բանակցությունների, սակայն իր և իր թիմի վրա հարձակում են գործել։