Նախկինի պես Հայաստանը դիտարկում ենք որպես իրավահավասար գործընկեր և պատրաստ ենք բոլոր հարցերի շուրջ երկխոսության. հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը.
«Ինչպես գիտեք, ՀԱՊԿ զորավարժություններին Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցել։ Այնուամենայնիվ, մենք նախկինի պես Հայաստանը դիտարկում ենք որպես իրավահավասար գործընկեր և պատրաստ ենք արդիական հարցերի շուրջ երկխոսության»,-ասել է Տասմագամբետովը։