Միջազգային

«Բորիս» փոթորիկը հասել է կենտրոնական Եվրոպա․ կա 21 զոհ

Կենտրոնական Եվրոպային պատուհասած «Բորիս» հզոր փոթորիկը հասնում է Իտալիա. հայտնում է BBC-ն՝ հավելելով, որ այդ երկրի տարածքի մեծ մասում նախազգուշացումներ են հայտարարվել հորդառատ անձրևների, ուժեղ քամու և ջրհեղեղների մասին:

Ջրհեղեղներն արդեն սկսվել են Իտալիայի կենտրոնում գտնվող Պեսկարա քաղաքում։

Այս շաբաթ ջրհեղեղներն արդեն ավերածություններ են գործել Լեհաստանի, Չեխիայի, Ռումինիայի և Ավստրիայի որոշ շրջաններում, զոհվել է առնվազն 21 մարդ: Խորվաթիայի, Հունգարիայի և Սլովակիայի իշխանությունները նույնպես նախազգուշացնում են առաջիկա օրերին ջրհեղեղի վտանգի մասին: Ռադարից վերցված լուր է։

Իտալիայում քաղաքացիական պաշտպանության ազգային ծառայությունը վտանգի դեղին մակարդակ է հայտարարել մոտ 50 շրջանների համար՝ նախազգուշացնելով փոթորիկների, սողանքների և ջրհեղեղների վտանգի մասին: