Միջազգային

«ԱՄՆ-ն որևէ առնչություն չունի Լիբանանում փեյջերների հետ կապված միջադեպին». Միլեր

ԱՄՆ-ն որևէ առնչություն չունի Լիբանանում փեյջերների հետ կապված միջադեպին. հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլերը։

Նշենք, որ նախօրեին տեղի ունեցած պայթյունի հետևանքով հարյուրավոր քաղաքացիներ են տուժել։

«ԱՄՆ-ն որևէ առնչություն չունի այդ միջադեպի հետ։ Մենք նախապես տեղեկացված չենք եղել։ ԱՄՆ-ն Լիբանանի և Իսրայելի միջև հակամարտության դիվանագիտական կարգավորում է ցանկանում։ Դեռ վաղ է խոսել այն մասին, թե ինչպես միջադեպը կանդրադառնա խաղաղության շուրջ բանակցությունների վրա»,-ասել է Միլերը։