Միջազգային

«Մոսադ»-ը պայթուցիկներ է տեղադրել «Հըզբոլլահ»-ի 5000 փեյջերների մեջ

«Մոսադ»-ը պայթուցիկներ է տեղադրել «Հըզբոլլահ»-ի 5000 փեյջերների մեջ. գրում է Reuters-ը։

Լիբանանի անվտանգության ծառայության տվյալներով՝ փեյջեր արտադրող թայվանական Gold Apollo ընկերությունը հերքել է տեղեկությունը՝ նշելով, որ արտադրությամբ զբաղվել է BAC ընկերությունը, որը թայվանական ապրանքանիշն օգտագործելու լիցենզիա ունի։ Այս ընկերությունը գտնվում է Եվրոպայում, բայց թե կոնկրետ որ երկրում, պաշտոնապես չի հստակեցվել։

Reuters-ը նշում է, որ «Մոսադ»-ը պայթեցմանը նախապատրաստվում էր ամիսներ շարունակ։ Գործակալության աղբյուրը պնդում է, որ հետախուզական ծառայությունը պատվիրված 5000 փեյջերը Լիբանան է ներկրել տարեսկզբին: