Միջազգային

«Հըզբոլլահ»֊ն Իսրայելին սպառնացել է «հատուցմամբ»

«Հըզբոլլահ»֊ը Իսրայելին պատասխանատու է համարել Լիբանանում փեյջերների զանգվածային պայթյունների համար և սպառնացել է «հատուցմամբ»: Այս մասին հայտնում է The Times of Israel-ը։

Հիշեցնենք, որ  Լիբանանում փեյջերների պայթյունների հետևանքով զոհվել է 8 մարդ, մեծ մասը՝ երեխաներ։

Վիրավորների թիվը շուրջ 2800 է։ Այս մասին հայտնում են  Լիբանանի առողջապահության նախարարությունից։

Mehr լրատվական գործակալության տվյալներով՝ պայթյունի հետևանքով վիրավորվել է նաև Բեյրութում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին։ 

Զոհվել և վիրավորվել են «Հըզբոլլահի» մի քանի բարձրաստիճան պատասխանատուներ։