Խարդախության մեղադրանքով ձերբակալվել է նախկին փաստաբան Էլման Փաշաևը. հայտնում է Ռուսաստանի քննչական կոմիտեն։
Փաշաևին մինչև 10 տարվա ազատազրկում է սպառնում։
Քննչական մարմինները նրա նկատմամբ քրեական գործ են հարուցել քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասով (առանձնապես խոշոր չափերի խարդախություն)։
Քննությունը պարզել է, որ Փաշաևը 2024թ. փետրվարին բլոգեր Ելենա Բլինովսկայայի ամուսնու՝ Ալեքսեյ Բլինովսկու հետ հանդիպման ժամանակ համոզել է, որ խոշոր դրամական պարգևի դիմաց կարող է նրանց ազատել քրեական պատասխանատվությունից։ Պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո Փաշաևը Բլինովսկուց առանձնապես խոշոր չափի գումար է ստացել։
Ելենա Բլինովսկայան ձերբակալվել է 2023թ. ապրիլին, այն ժամանակ նրան մեղադրանք է առաջադրվել 918 միլիոն ռուբլու չափով հարկ չվճարելու և դրամական միջոցների օրինականացման համար, և բլոգերը հայտնվել է տնային կալանքի տակ։ Այնուհետև հետաքննական մարմինը բլոգերին մեղադրանք է առաջադրել գումարի ոչ իրավաչափ շրջանառության երկու դրվագով և դատարանին խնդրել կալանավորել նրան՝ տնային կալանքի պայմանները խախտելու համար: Բլինովսկայային տեղափոխել են մեկուսարան։
Նրա ամուսնու դեմ գործն առանձնացվել է առանձին վարույթում։ Ալեքսեյին մեղադրանք է առաջադրվել հարկերից խուսափելու և առանձնապես խոշոր չափի եկամուտների լվացման համար։ Ապրիլից նա գտնվում էր ռազմական հատուկ գործողության գոտում: Անցյալ շաբաթ նրան ձերբակալել են։