Ադրբեջանը զգալիորեն կկրճատի պաշտպանության և անվտանգության ծախսերը՝ գրեթե 7%-ով։ 2025 թվականին այդ կարիքների համար նախատեսվում է հատկացնել 6 մլրդ 658,3 մլն մանաթ։ Այս մասին ասված է Ադրբեջանի ֆինանսների նախարարության հայտարարության մեջ։
Միևնույն ժամանակ՝ 2025 թվականին Ադրբեջանի պետական բյուջեի եկամուտները կանխատեսվում են 36 մլրդ 616 մլն մանաթ, իսկ ծախսերը՝ 39 մլրդ 667,6 մլն մանաթ։
Ադրբեջանական նավթի բյուջեի գինը 2025 թվականին կկազմի 70 դոլար. Ադրբեջանի այս տարվա պետբյուջեում նավթի գինը սահմանվել է 75 դոլար։ Ըստ տվյալների՝ դա 6,6%-ով պակաս է 2024 թվականի համար հաստատված կանխատեսումից։