Հայկական կողմն առաջարկում է խաղաղության համաձայնագիր կնքել այս պահին համաձայնեցված դրույթների հիման վրա, սակայն նման մոտեցումն անընդունելի ենք համարում. Report-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն.
«Կա մի կանոն, որ փաստաթուղթը չի համարվում համաձայնեցված, քանի դեռ բոլոր կետերը համաձայնեցված չեն։ Կարելի է ասել, որ այս պահին համաձայնեցվել է դրույթների մոտ 80%-ը։ Չի կարելի պարզապես բացառել չհամաձայնեցված կետերը։ Համաձայնագիրը ստորագրելու համար Հայաստանն, առաջին հերթին, պետք է փոխի իր սահմանադրությունը, որում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ կան։ Կարող ենք միայն հավաստիացնել, որ Ադրբեջանը մնում է բանակցությունները շարունակելու կողմնակից»,-ասել է Հաջիզադեն։