Միջազգային

«Երևանի և Բաքվի միջև խաղաղությունը կնպաստի «Զանգեզուրի միջանցքի» բացմանը». Քալըն

Երևանի և Բաքվի միջև խաղաղությունը կնպաստի «Զանգեզուրի միջանցքի» բացմանը. Բաքվում անվտանգության հարցերով ֆորումի ժամանակ ասել է Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության պետ Իբրահիմ Քալընը.

«Երկու երկրների միջև կայուն խաղաղությունը կնպաստի «Զանգեզուրի միջանցքի» բացմանը։ Դա, իր հերթին, կապահովի Ադրբեջան-Հայաստան-Նախիջևան-Թուրքիա-Եվրոպա երթուղով տրանսպորտային հաղորդակցությունը»,-ասել է նա։