Միջազգային

ԵՀ պաշտոններում առաջարկվել են Սեժուրնեի, Կալասի և այլոց թեկնածությունները

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեի թեկնածությունն առաջարկել է Եվրահանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում, որը պատասխանատու կլինի ԵՄ բարգավաճման և արդյունաբերական ռազմավարության համար։

Իսպանուհի Թերեզա Ռիբերան կդառնա Եվրահանձնաժողովի փոխնախագահ, որը պատասխանատու է մրցակցության հարցերի համար։

Էստոնուհի Կայա Կալասը ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցչի պաշտոնը կստանձնի նոյեմբերի 1-ին։

Իտալացի Ռաֆայել Ֆիտոյին առաջարկվել է Եվրահանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը, որը պատասխանատու է բարեփոխումների համար։

Պաշտպանության և տիեզերքի հարցերով եվրահանձնակատարի նոր պաշտոնը առաջարկվել է լիտվացի Անդրյուս Կուբիլուսին: